Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի գավաթի չեմպիոն, արգենտինացի Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում, նրա խոսքերը մեջբերել է չինական Titan Sports-ը։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Հունիսի 7-ին Մեսսին հայտարարեց, որ կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։