Ֆեյսբուքյան գրառման համար փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատավոր Մասիս Մելքոնյանը կիրառեց կալանք` երկու ամիս ժամկետով:
Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը:
Նշենք, որ Շենգավիթի դատարանից դուրս գալիս դիմակավորված իրավապահները գետնին են պառկեցրել Կոչուբաեւին, ապա բերման ենթարկել Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։
Կոչուբաեւի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: