Հետևեք մեզ։

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր աշխատակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Սյունիքի մարզ

00:49, 14 հունիս 2023
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր աշխատակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Սյունիքի մարզ

Հայաստանում ամառային ճամփորդությունների սեզոնի բացմամբ պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն կատարել հետևյալ վայրեր.

 

  • Տավուշի մարզ Վարագավանից արևելք,
  • Տավուշի մարզ Նավուրից արևելք,
  • Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք,
  • Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ,
  • Ճանապարհորդել թույլատրվում է դեպի Ջերմուկ Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով՝ H42 և H43 ճանապարհներով,
  • Սյունիքի մարզ.
  • Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել։

 

ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է։