Հետևեք մեզ։

Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել

01:33, 14 հունիս 2023
Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել

Առաջին անգամ, շատ կարևոր է այն, որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Ղարաբաղը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

 

«Առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը` Փաշինյանը, միանշանակ կերպով է ասում դա։ Լիովին միանշանակ էր այն, ինչ ինքն ասաց մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ղարաբաղի առնչությամբ»,- ընդգծել է Բորելը։ 

 

Նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։