Հետևեք մեզ։

Փաստաբան Ռոման Երիցյանը անժամկետ գործադուլ է հայտարարել` հաջակցություն կալանավորված Կոչուբաևի

18:44, 17 հոկտեմբեր 2025
Փաստաբան Ռոման Երիցյանը  անժամկետ գործադուլ է հայտարարել` հաջակցություն կալանավորված Կոչուբաևի

Փաստաբան Ռոման Երիցյանը ևս անժամկետ գործադուլ է հայտարարել։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով։ Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով Լիովին գիտակցում եմ, որ այս որոշումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել իմ վստահորդներին, և հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։ Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։ Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»:

Նշենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս գործադուլ է հայտարարել։

Վերլուծական