Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի՝ Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՔԿ․ Aravot.am

23:05, 17 հոկտեմբեր 2025
Նիկոլ Փաշինյանի՝  Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՔԿ․ Aravot.am

Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը հաղորդում է ներկայացել Շիրակի մարզային քննչական բաժին՝ պահանջելով ուսումնասիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունը, թե նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից:

 

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել է Արամայիս Հայրապետյանը: «Մեր կողմից պաշտոնապես հայտարարություն է ներկայացվել քննիչին, որ Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված հերթական միջոցն է, այնպիսի միջոց, ինչպիսին էր վարչապետի հայտարարությունը, երբ ասում էր, թե նրան պետք է դուրս շպրտենք նաև հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից անձին կարելի է դուրս հանել՝ ֆիզիկապես կենդանի թողնելով, բայց հանրային դաշտից, հանրության մեջ ապրելուց մարդուն, իմ պատկերացմամբ, հնարավոր է դուրս հանել՝ միայն սպանելով։


Վերլուծական