Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պաշտպանության ոլորտում վրաց-ադրբեջանական համագործակցության համաձայնագրին

10:09, 14 հունիս 2023
Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պաշտպանության ոլորտում վրաց-ադրբեջանական համագործակցության համաձայնագրին

Վրաստանի խորհրդարանը 80 կողմ ձայնով հավանություն է տվել Վրաստանի և Ադրբեջանի միջև «Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին։

 

Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն պարզաբանումներ է տվել՝ նշելով, որ երկու պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը ներառում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ռազմական կրթությունը, ուսուցումն ու վարժանքները, նյութատեխնիկական ապահովումը, ռազմական բժշկությունը, ռազմական օրենսդրությունը և այլ ուղղություններ։