Հետևեք մեզ։

Թրամփը գովաբանել է Վլադիմիր Զելենսկիի հագուստը

23:57, 17 հոկտեմբեր 2025
Թրամփը գովաբանել է Վլադիմիր Զելենսկիի հագուստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Վլադիմիր Զելենսկիի հագուստը՝ հավելելով, որ իրեն դուր է գալիս այն և որ այն նորաձև է։
«Կարծում եմ՝ նա հիանալի տեսք ունի այդ բաճկոնով, և հուսով եմ՝ մարդիկ կնկատեն։ Այն իրականում շատ նորաձև է, և ինձ դուր է գալիս», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Զելենսկիի հետ ճաշի ժամանակ։


Զելենսկին նախկինում հաճախ է խախտել էթիկետը արևմտյան առաջնորդների հետ շփվելիս։ Փետրվարին Զելենսկիի՝  Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ, երբ նրանց հանդիպումը վերածվեց վեճի, Թրամփը հեգնանքով նշել է, որ Զելենսկին «գեղեցիկ է հագնված»։ Սակայն մի լրագրող այդ ժամանակ նշել է, որ «որոշ ամերիկացիներ վրդովված են։

Վերլուծական