Հետևեք մեզ։

Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրավորներ

13:27, 18 հոկտեմբեր 2025
Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական