Հետևեք մեզ։

103 տարեկանում մահացել է ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան Չժենինը

13:46, 18 հոկտեմբեր 2025
103 տարեկանում մահացել է ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան Չժենինը

Պեկինում 103 տարեկանում մահացել է չինացի աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան Չժենինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Յան Չժենինը ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից էր։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ 1957 թվականին նա և Ցունգ-Դաո Լին ստացել են ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ թույլ փոխազդեցության պարիտետը չպահպանելու վերաբերյալ աշխատանքի համար:

 

Վերլուծական