Հետևեք մեզ։

«Հայաստան» խմբակցության նախագծին ՔՊ-ն կողմ քվեարկեց, «Պատիվ ունեմ»-ը՝ ձեռնպահ

11:00, 14 հունիս 2023
«Հայաստան» խմբակցության նախագծին ՔՊ-ն կողմ քվեարկեց,  «Պատիվ ունեմ»-ը՝ ձեռնպահ

Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով․ կողմ քվեարկեցին «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն, ձեռնպահ՝ «Պատիվ ունեմ»-ը։