Հետևեք մեզ։

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

15:57, 18 հոկտեմբեր 2025
Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են 224 հատ ապօրինի խեցգետնաորսիչ և 42 հատ ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

Դեպքի փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 64 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները և կազմակերպման պայմանները։ Ըստ այդ որոշման՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որս չի թույլատրվում, իսկ սիգի որսն իրականացվում է լճի ամբողջ տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

 

Վերլուծական