Դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ։ Hayastan.news-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Սրբուհի Գևորգյանը, համալսարանի մի պրոռեկտոր և մի խումբ այլ աշխատակիցներ։
Ըստ հաղորդագրության՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։