Հետևեք մեզ։

Քանի՞ մարդ է մասնակցել Ազատության հրապարակում հանրահավաքին

21:21, 18 հոկտեմբեր 2025
Քանի՞  մարդ է մասնակցել Ազատության հրապարակում հանրահավաքին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք` ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ:

 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

 

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

 

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

 

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Վերլուծական