Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ. կա 8 վիրավոր

22:03, 18 հոկտեմբեր 2025
Խոշոր ավտովթար Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ. կա 8 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։

Վերլուծական