Հետևեք մեզ։

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ

19:21, 19 հոկտեմբեր 2025
Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Այս մասին Մայր տաճարում ժամերգության ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

 

«Սակայն հակառակ իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական և դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա՝ հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը՝ հուսակերտ և բարեզարդ ծառայելով ազգին ու հայրենիքին։

 

Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»,– ասաց Գարեգին Երկրորդը։

Վերլուծական