Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեն է քննչական գործողություններ իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում

10:42, 20 հոկտեմբեր 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն է քննչական գործողություններ իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվրող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։ Մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու լուրի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ դրա հետ կապված մեկնաբանությամբ հանդես կգան ավելի ուշ։

 

Վերլուծական