Հետևեք մեզ։

Ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ. Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն․ ԿԲ

12:15, 20 հոկտեմբեր 2025
Ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ. Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն․ ԿԲ

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:

«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Հորդորում ենք՝

  • չբացել կցված ֆայլերը
  • չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
  • անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։

Վերլուծական