Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրու քաղաքապետարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մոտք գործելուց հետո հիշեցրել է փաստաբան Արամ Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբինից հայտարարել էր. «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով... Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։