Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանի գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ միջոցներով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով․ Radar Armenia

14:40, 20 հոկտեմբեր 2025
Վարդան Ղուկասյանի գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ միջոցներով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով․ Radar Armenia

Տեսանյութում ներկայացված ձայնագրությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսակցություններն ընթացել են շշուկով, միացված է եղել երաժշտություն։ Դրանով հանդերձ, սակայն, խոսակցությունները լսելի են, քանի որ, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ միջոցներով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

8 անձի, ներառյալ՝ համայնքի ղեկավարի [խմբ. Վարդան Ղուկասյանի] նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Վերլուծական