Հետևեք մեզ։

Վրաստանի հետ ՀՀ ցամաքային սահմանները բեռնատարների վարորդները փակել են

22:48, 20 հոկտեմբեր 2025

Հայ–վրացական սահմանի երեք անցակետերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բեռնատարների վարորդները փակ են պահում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները։

 

Բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։

 

Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, սակայն Կառավարությունից, ԱԳՆ–ից եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից իրենց հարցերի պատասխանները չեն ստացել եւ որոշել են դիմել այս ծայրահեղ քայլին։

Վերլուծական