Հետևեք մեզ։

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ

11:01, 21 հոկտեմբեր 2025
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է ձերբակալվել։

«Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը։

Վերլուծական