Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ-ն։
Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: