Երևանում զինված հանցագործ է վնասազերծվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ քաղաքացին դանակահարվել է Ֆուչիկի փողոցի 23/1 հասցեում գործող խանութի ներսում։ Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Պարեկները նկատել են կասկածյալին, ով էլ իր հերթին տեսնելով, որ պարեկները գալիս են իր ուղղությամբ, դիմում է փախուստի։ Նրան վնասազերծում են, նրա ձեռքին է լինում խոհանոցային դանակ, որի վրա էլ առկա են լինում արնանմնան հետքեր։ Կասկածյալին տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ