Հետևեք մեզ։

Թրամփն ու Պուտինը մոտ ապագայում հանդիպելու ծրագրեր չունեն. Reuters

20:28, 21 հոկտեմբեր 2025
Թրամփն ու Պուտինը մոտ ապագայում հանդիպելու ծրագրեր չունեն. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում հանդիպելու ծրագրեր չունեն։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան «արդյունավետ» է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զրույցը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետները քննարկել էին երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերը:

Վերլուծական