Հետևեք մեզ։

Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հստակ հայտարարություն․ Սարգիս Խանդանյան

13:37, 14 հունիս 2023
Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հստակ հայտարարություն․ Սարգիս Խանդանյան

Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի կողմից լինի հայտարարություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հստակ մակերեսով ճանաչելու վերաբերյալ։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հստակ մակերեսով, ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հայկական կողմն ակնկալում է, որ այդ արձանագրումը հստակ լինի Ադրբեջանի կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Խանդանյանը։