Հետևեք մեզ։

Պնդո՞ւմ եք, որ փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար. Արփի Դավոյանը՝ ՄՊՀ թեկնածուին

13:44, 14 հունիս 2023
Պնդո՞ւմ եք, որ փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար. Արփի Դավոյանը՝ ՄՊՀ թեկնածուին

Եթե դուք ընտրվեք, ձեզ պետք է քվեարկի ՔՊ խմբակցությունը, սակայն  դուք ձեր հրապարակային գրառումներից մեկում կարծիք եք հայտնել Նիկոլին սատարելու մասին․ «փուչ մարդիկ ենք, անուղեղ, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրենց տանում են սպանդանոց»։ Հիմա կանգնել եք այս ամբիոնում և պատասխանում եք ՔՊ խմբակցության պատգամավորների հարցերին։ Կարծում եմ՝ որպես քաղաքացի այս ամբիոնից էլ պիտի պնդեք այն կարծիքը, որով դուք հանդես եք եկել և ջնջել այդ գրառումները։ Պնդո՞ւմ եք, որ փուչ մարդիկ ենք, անուղեղ, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար ենք, որ չենք հասկանում, որ տանում են սպանդանոց։

 

Այս մասին ԱԺ-ում ՄՊՀ թեկնածուի ընտրության ժամանակ թեկնածու Անահիտ Սարգսյանին  հարց ուղղելի՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

 

«Ես կրկին շատ զարմացած եմ, կարծում եմ՝ պառլամենտական պետությունում ԱԺ-ում պետք է քննարկվեն պետության համար շատ կարևոր հարցեր և չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեսյբուքյան գրառումներ։ Եթե ես իմ ֆեյսբուքյան գրառումները կատարել եմ և ջնջել, շատ տարօրինակ է՝ ինչպես են դրանք հայտնվել, դա հնարավոր չի հետ բերել։ Իմ կյանքում իմ համար ոչ թե պաշտոնն ու աշխատավարձն է կարևոր, իմ համար ամենակարևորը պետությունն է և իմ ազգը, ժողովուրդը, որը պետք է լավ ապրի այդ պետության  մեջ։ Ես բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել տեղափոխվել այլ երկիր, բայց ես հասկացել եմ, որ կարող եմ ապրել իմ հայրենիքում, ՀՀ-ն և Արցախը Հանրապետությունը ես համարել եմ իմ հայրենիքը, ամեն անգամ Արցախ մտնելիս տեսել եմ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունը, միշտ հուզվել եմ և պատրաստ եմ եղել համբուրել այդ հողը։ Նման պարագայում, երբ հասկանում եմ, որ մենք կարող եք կորցնել մեր հայրենիքի մի կարևորագույն հատվածը, այդ դեպքում ես կարող եմ էմոցիոնալ բազմաթիվ արտահայտություններ անել, որոնք քաղաքական չեն»,- ասաց Սարգսյանը։

 

Նա նշեց՝ ճիշտ չի համարում, որ ԱԺ ամբիոնից քննարկվեն իր ֆեյսբուքյան քննարկումները։

 

Արփի Դավոյանը պատասխանեց՝ եթե իրեն թվում է, որ ԱԺ դահլիճում քննարկվում են տարբեր ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումները, ապա չարաչար սխալվում է․ «Այն լիրիկական զեղումները, որով դուք հանդես եք գալիս, ձեր իրավունքն է, կարող եք ասել, բայց այստեղ բացառապես քաղաքական հարցադրումներ են նշվում, դուք այստեղ ֆիզիկական անձ չեք»։

 

Ի պատասխան Դավոյանի հայտարարությանը՝ ՄՊՀ թեկնածուն ասաց․ «Արցախն ինձ համար լիրիկական զեղում չէ, այն ինձ համար հայրենիք է»։