ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։
«Երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ինքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի»,- գրել է լրատվամիջոցը։