Հետևեք մեզ։

Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, ձեր օգտին չենք քվեարկելու, եթեր գալու իմաստը ո՞րն էր. Ալեն Սիմոնյանը՝ ՄՊՀ թեկնածուին

13:57, 14 հունիս 2023
Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, ձեր օգտին չենք քվեարկելու, եթեր գալու իմաստը ո՞րն էր. Ալեն Սիմոնյանը՝ ՄՊՀ թեկնածուին

Ուզում եմ հասկանալ Ձեր՝ այստեղ գալու իմաստը, Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, դա չեք թաքցնում, Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում ՄՊՀ անդամի ընտրության ժամանակ, հարց ուղղելով ՄՊՀ անդամի ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա եք ուզում սկսե՞լ, Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու, եթեր գալու իմաստը ո՞րն էր»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


Արձագանքելով Սիմոնյանի խոսքին՝ Անահիտ Սարգսյանը նշեց՝ վստահ չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից բոլորը դեմ են քվեարկելու։


«Կարծում եմ, որ այդ մարմնում իմ ֆունկցիան լավ կիրականացնեմ, եթե ես չընտրվեմ, մեծամտություն չհնչի՝ կկորցնի պետությունը, որովհետև ինձ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում»,- ասաց Անահիտ Սարգսյանը։