Հետևեք մեզ։

Ընդամենը հասարակական կարգի պահպանություն է․ ՆԳՆ-ն՝ Հովհաննավանքի տարածքի ոստիկանների մասին

14:17, 22 հոկտեմբեր 2025
Ընդամենը հասարակական կարգի պահպանություն է․ ՆԳՆ-ն՝ Հովհաննավանքի տարածքի ոստիկանների մասին

Հովհաննավանքի տարածքում ոստիկաններ են տեղակայվել, որոնք հսկում են եկեղեցու տարածքը։

Այս առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ «ընդամենը հասարակական կարգի պահպանություն է»։

Հիշեցնենք, որ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը հոկտեմբերի 21–ին կարգալույծ է հռչակվել, և կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Սակայն Ստեփան Ասատրյանը որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է պատարագին:

Վերլուծական