Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ նախկինում) գրառում է կատարել, որտեղ ասվում է․
«Գերաշնորհ Սրբազան Հայր,
Ցավոք Հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացալ եմ ֆեյսբուք սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայր Աթոռից` Ձեր միջոցով։
1. Ի՞նչ ընթացակարգով և կանոնակարգով են տեղի ունեցել Հանձնախմբի նիստերը, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ո՞ր կանոնն է շրջանցվել իմ կողմից:
3. Կարգապահական հանձնախմբի պաշտոնական նամակում 《քննարկման》հրավիրելիս ի՞նչ հիմքով են կանխակալ մոտեցմամբ《ապատեղեկատվություն》անվանվում իմ մտահոգությունները։
4. Ինչպես է Հայրապետական տնօրինությամբ նշվում իմ կողմից երիցս չներկայանալու 《փաստն》 այն դեպքում, երբ ես գրություններով երիցս պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբին` նպատակը ճշտելու պայմաններում։
Այս և նմանատիպ հարցերի պատասխանները լուսաբանելու համար` խնդրում եմ տրամադրել ինձ Տնօրինության հիմք հանդիսացող Կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն ու որոշումների հիմքերը։ Վերոհիշյալ նյութերի տրամադրումից հետո կարձագանքեմ իմ հետագա քահանայագործության վերաբերյալ։
Կանխահայտ շնորհակալությամբ`
Արամ քահանա Ասատրյան Հովհաննավանքի հոգևոր հովիվ
23 հոկտեմբերի, 2025թ.
հգ. Ի պատասխան Հայրապետական ֆեյսբուքյան տնօրինության` պատասխսնում եմ նույն հարթակում։
Հիշեցնենք՝ Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը(Ստեփան Ասատրյան):