Հետևեք մեզ։

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի․ ՔԿԾ

10:34, 23 հոկտեմբեր 2025
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի․ ՔԿԾ
Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։
 
Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։
 
Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Վերլուծական