Հետևեք մեզ։

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը․ ՔԿ

10:45, 23 հոկտեմբեր 2025
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը․ ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

Վերլուծական