Հետևեք մեզ։

Զովք գյուղի մոտ քաղաքացիներ են կայծակնահարվել

14:42, 14 հունիս 2023
Զովք գյուղի մոտ քաղաքացիներ են կայծակնահարվել
Հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակնահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ