Հետևեք մեզ։

Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել․ տեղում է վեց մարտական հաշվարկ

14:31, 23 հոկտեմբեր 2025
Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել․ տեղում է վեց մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Վերլուծական