Հետևեք մեզ։

Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

15:14, 23 հոկտեմբեր 2025
Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Վերլուծական