Իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարել. կարգալույծ եղած նախկին քահանան (Տ․ Արամ Ասատրյանը) կոշտ վիճաբանեց Մայր աթոռից եկած քահանայի հետ` նշելով թե չի հարգում դիվանատունը։
Հովհաննավանքում իրավիճակը ավելի լարվեց, երբ Մայր Աթոռի պատվիրակները Տեր Արամին ներկայացրին կարգալույծ լինելու փաստաթուղթը և պահանջեցին ծես չիրականացնել։
Ավելի վաղ նախատեսված էր հարսանիք Հովհաննավանքում, սակայն փեսայի հայրը, իմանալով, որ քահանան կարգալույծ է, փոխեց քահանային։