Կաթողիկոսն ամուսնացած է ու երեխա ունի, նկարներն էլ ունեմ, ապրելու տեղն էլ գիտեմ․ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը չի պատրաստվում լքել Հովհաննավանքը։
Հովհաննավանք էր եկել Հայր Շնորհը, ով Ստեփան Ասատրյանին պետք է փոխանցեր ծանուցում, թե նա այլևս կարգալույծ է արված և չի կարող արարողություն իրականացնել։
Այստեղ են նաև ոստիկանության ծառայողներ։ Գյուղի բնակիչներից մեկը պնդեց, որ սա իրենց գյուղի եկեղեցին է եւ իրենց քահանան լինելու է կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը։
Հիշոցնենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը: