Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին այսօր կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին հայտնեցին, որ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: