Հետևեք մեզ։

Գալով Անկարա՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ. Էրդողան

15:47, 14 հունիս 2023
Գալով Անկարա՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի մասին:

«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա կարճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ և իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ», - ասել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Էրդողանը կարևոր է համարել Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Մինչ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել», - ասել է Էրդողանը։