Հետևեք մեզ։

Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են, որ կիրակի Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնվի. Արթենյան

14:14, 24 հոկտեմբեր 2025
Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են, որ կիրակի Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնվի. Արթենյան

Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նշենք, որ օրերս Հովհաննավանքի քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել, և այսուհետ կրելու է Ստեփան Ասատրյան անունը։ Վերջինս, սակայն հայտարարել է, որ չի ճանաչում իր կարգալույծ լինելը և շարունակելու է իր գործունեությունը որպես քահանա, և կիրակի օրը պատարաք է մատուցելու։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է այդ «պատարագին»։

Վերլուծական