Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու առևտրատնտեսական կապերի զարգացումը և իրականացնելու համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում», - հավելել են Կրեմլում։
Ըստ հաղորդագրության՝ երկու նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։