Հետևեք մեզ։

Լինելու ենք հետևողական, որպեսզի խախտված իրավունքները վերականգնվեն․ փաստաբանների պալատի նախագահը՝ ՀՀ-ում փաստաբանների դեմ ոտնձգությունների մասին

15:55, 24 հոկտեմբեր 2025
Լինելու ենք հետևողական, որպեսզի խախտված իրավունքները վերականգնվեն․ փաստաբանների պալատի նախագահը՝ ՀՀ-ում փաստաբանների դեմ ոտնձգությունների մասին

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը այսօր ասուլիսում հայտարարեց, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ ավելացել են միջամտությունների և մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը։

Նրա խոսքով՝ որոշ գործերով պաշտպանները զրկվել են իրենց վստահորդների հետ հանդիպելու հնարավորությունից, ինչը խախտում է նրանց իրավասությունները։

Բաբայանը նաև նշեց, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալման ընթացքում կիրառվել են անհամաչափ միջոցներ և խուզարկվել է փաստաբանական գրասենյակը, ինչը հակասում է օրենսդրությանը և միջազգային պրակտիկային։

Նա անդրադարձավ նաև Ռուբեն Մխիթարյանի գործին՝ ընդգծելով, որ նրա մասնագիտական կարգավիճակը հաշվի չի առնվել կալանքի հարցում։

«Այս ամենը փաստաբանական գործունեության մեջ ուղղակի միջամտություն է։ Մենք լինելու ենք հետևողական, որպեսզի խախտված իրավունքները վերականգնվեն»,– նշեց Բաբայանը։

Վերլուծական