Հետևեք մեզ։

35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն պահում են Հրազդանի կիրճում գործող ռեստորաններից մեկում

16:45, 24 հոկտեմբեր 2025
35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն պահում են Հրազդանի կիրճում գործող ռեստորաններից մեկում

Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերել են ահազանգող կնոջը, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հայկազ Մ.-ն իր կամքին հակառակ իրեն պահել է նշված ռեստորանային համալիրում և ալկոհոլի ազդեցության տակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, մի քանի անգամ խմիչք է լցրել իր վրա, այդ կերպ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Դեպքի փաստով Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար։

Մալաթիայի ոստիկանները որոնում են կասկածյալ Հայկազ Մ.-ին:

Վերլուծական