Հետևեք մեզ։

Փոշու պարունակությունը Երևանի 3 վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

11:22, 25 հոկտեմբեր 2025
Փոշու պարունակությունը Երևանի 3 վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,
◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

Վերլուծական