Հետևեք մեզ։

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը. Կլաար

16:22, 14 հունիս 2023
Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը. Կլաար

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներին:

«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը»,- գրել է Կլաարը։