Հետևեք մեզ։

«Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորները անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ են դրսևորել ծառայողների նկատմամբ. ՔԿԾ

12:16, 25 հոկտեմբեր 2025
«Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորները անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ են դրսևորել ծառայողների նկատմամբ. ՔԿԾ

 «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և լիովին վերահսկելի. հայտնում է ՔԿԾ-ն։

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» #քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ 

Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ 

Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։ 

Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր։

Վերլուծական