Սահմանապահ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներն սկսվել են, երբ Երասխի բնակչուհի Անուշ Մարտիրոսյանն իր մանկահասակ երեխաների հետ խանութից վերադառնալիս է եղել։
«Մենք կայարանի տարածքում ենք բնակվում։ Փոքր երեխաս կրակոցի ձայնից այնքան վախեցավ, որ կրակոցից ավելի բարձր ճչաց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երասխի բնակչուհի Անուշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրակոցների պահին, բարեբախտաբար, տնից ոչ շատ մեծ հեռավորության վրա են եղել։
Անուշի ամուսինը՝ Հրաչ Գրիգորյանը մեզ հայտնեց, որ ադրբեջանցիներն այս անգամ միանգամից երկու ուղղությամբ են կրակ բացել՝ գյուղում գործող հայ- հնդկական մետաղաձուլական գործարանի և կայանի բնակելի տարածքի։ Ասում է՝ ինքն էլ վերջերս այնտեղ աշխատանքի էր անցել, սակայն, կրակոցների պատճառով գործարանում աշխատանքները դադարեցվել են։
«Ցելը բռնել են այդ գործարանի վրա։ Չես կարողանում մի տեղով փախչել այս կամ այն կողմ։ Հիմա թե յաբախտի են կրակում, թե ինատու են կրակում(մարդկանց թիրախավորելով- խմբ.)՝ չեմ կարող ասել։ Ուղղակի կրակում են, որ մարդիկ չաշխատեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։