Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մաhшgած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

15:09, 25 հոկտեմբեր 2025
Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մաhшgած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Panorama.am-ն օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։ 

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։

Վերլուծական