Հետևեք մեզ։

68-ամյա Քեթրին Կոնոլին հաղթել է Իռլանդիայի նախագահական ընտրություններում

21:13, 25 հոկտեմբեր 2025
68-ամյա Քեթրին Կոնոլին հաղթել է Իռլանդիայի նախագահական ընտրություններում

Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իռլանդական RTE հեռուստաալիքը։

Նրա հիմնական մրցակից Հիզեր Համֆրիսը շնորհավորել է նորընտիր նախագահին։

«Քեթրինը կդառնա բոլորիս նախագահը։ Նա կլինի իմ նախագահը։ Ես նրան լավագույնն եմ մաղթում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- նշել է Համֆրիսը։

68-ամյա Քեթրին Կոնոլին Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։

 

Վերլուծական